Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 1-03-2013, 12:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի Շահումյան 51 հասցեում բացվեց <<Ընծա>> տիկնիկային թատրոնը, որն այսուհետ հաճախակի իր դռները կբացի մանուկների, ինչու չէ նաեւ մեծահասակների առջեւ: Մոտ 100 տարվա հնության այս շենքում հիմնված տիկնիկային թատրոնի բացման պատիվը տրվեց ԱՄՆ փոխդեսպանին ու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ովքեր կտրեցին կարմիր ժապավենը: Թատրոնի հիմնումն իրականացվել է <<Հայ Միասնության Խաչ>> հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի նախաձեռնությամբ եւ <<Փի- Էյջ Ինթերնեշնլ>> կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորմամբ: ՀՄԽ նախագահ Գրիգոր Բաբախանյանը նշեց, որ իրենք փորձում են կրթություն ապահովել արվեստի միջոցով:
Ներկայացումները հասանելի կլինեն բոլորին: Կկազմակերպվեն անվճար ցուցադրություններ սոցիալական խնդիրներ ունեցող որոշ խմբերի համար, ներկայացումներն անվճար կարող են դիտել նաեւ ոստիկանության անչափահասների բաժնում գտնվող երեխաները:
Թատրոնի առաջին ներկայացումը Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդանն>> էր: Դերասանները 10-15 տարեկան երեխաներ էին:
Առաջին հանդիսատեսին հատկապես գրավեց Մերիի խաղը, ով խոստովանեց, որ ինքն ապրում էր իր հերոսին:
Հետագայում մտադրություն կա նաեւ այստեղ ցուցադրել կարճամետրաժ ֆիլմեր փոքրիկների համար:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: