Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Քաղաքապետ Դիանա Գասպարյանը մասնակցել է Էջմիածնում կառուցվող «Green Town» բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Ավելացվել է: 5-11-2019, 14:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 256 |
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը մասնակցել է Էջմիածնում կառուցվող «Green Town» բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը
Ընդամենը մեկ տարի հետո Էջմիածինը նոր բնակելի թաղամաս կունենա: Քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով «M&H construction» ընկերության կողմից կառուցվող «Green Town» բնակելի թաղամասը կառանձնանա ժամանակակից լուծումներով եւ էկո համակարգերով:
«Green Town»-ի հիմնարկեքի արարողությանը մասնակցեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Քաղաքապետի եւ հիմադիրների ստորագրած հուշաթուղթը դրվեց շինության հիմքում եւ տրվեց թաղամասի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Ըստ ճարտարապետական նախագծի, կառուցվում է երկհարկանի ընդհանուր թվով 11 տուն, որից առաջին չորսը պատրաստ կլինեն ընդամենը 8 ամսից: Նախաձեռնության հեղինակ Խաչատուր Հովհաննիսյանը հարազատ քաղաքում ներդրում անելը եւ զարգացմանը նպաստելը վեր է դասել սեփական շահերից:
Արևային էներգիա, տեսակավորվող աղբ, կանաչապատ ու բարեկարգ տարածք, հասանելի հանրային վայրեր. թաղամասի ապագա բնակիչները հարմարավետ տներից բացի կունենան հանգստի եւ առօրյայի կազմակերպման լիարժեք պայմաններ: Նախաձեռնության հեղինակները նշեցին նաեւ, որ «Green Town»-ում բնակելի տուն կարելի է ձեռք բերել հիփոթեքային վարկով եկամտահարկի հետ ստացման՝ վերադարձման արտոնություններից:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: