Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Դրամատիկական թատրոնի հյուրախաղերն էջմիածնում

Ավելացվել է: 22-11-2019, 17:20 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 153 |
Դրամատիկական թատրոնի հյուրախաղերն էջմիածնում
Երկօրյա հյուրախաղերով Էջմիածնում է Դրամատիկական թատրոնը՝ «Մեծ լռություն» ներկայացումով:
Պերճ Զեյթունցյանի համանուն դրամայի բեմականացումը պատկերում է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին հայ մտավորականների կյանքը:
Բեմադրության հեղինակը Արմեն Խանդիկյանն է, կոմպոզիտորը` Տիգրան Մանսուրյանը:
Գլխավոր գործող հերոսը Դանիել Վարուժանն է, ում մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը:
Ներկայացումն արդեն ավելի քան 30 տարի է՝ դրամատիկական թատրոնի բեմին է եւ արդեն երկրորդ սերնդի մասնակցությամբ է բեմադրվում: Դերասական կազմից Արմեն Բարսեղյանը, ով հանդես է գալիս Ջեմալ Օղուզի դերում, առաջին բեմադրության ժամանակ մարմավորել է Կոմիտասին:
Մարզային հյուրախաղերը տեղի են ունենում մշակույթի նախարության նախաձեռնությամբ: Էջմիածինը թվով վեցերորդ համայնքն է, որտեղ հանդես է գալիս թատրոնը: Վարուժանի կնոջը մարմնավորող դերասան Նարինե Պետրոսյանը Արաքսու կերպարը բնութագրում է որպես հայ կնոջ հավաքական կերպար, ով անհրաժեշտ պահին իր ամուսնու համար ամուր հենարան է լինում: Խոսելով ներկայացման կարեւորության մասին, հավելեց, որ նման ներկայացումները դիտելը կարեւոր է հատկապես դպրոցահասակ երեխաների համար, որպեսզի նրանց մեջ հայկական պատմության ակնարկները, մշակութային արժեքներն ու հայի ինքնագիտակցության գաղափարն ամրանան:
Ռուբեն Սեւակին մարմնավորող Բաբկեն Չոբանյանի համար բեմը անծանոթ չէր, տարիներ առաջ՝ ծառայության տարիներին, առիթներ ունեցել է հանդես գալ այս բեմին: Ներկայացման մասին էլ նշեց, որ այն արթնացնում է հայի ոգին, հնարավորություն է տալիս հետ նայել՝ տեսնելու, թե ինչ է կատարվել ողբերգության օրերին, սակայն ներկայացումը թեւաթափ անող չէ:
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցող հյուրախաղերը ուղղված են մշակույթի զարգացմանը Երեւանից դուրս եւ բարձր արվեստին մարզերի բնակչությանը հաղորդակից դարձնելուն:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: