Նոյեմբերի 20-23-ը Թիվ մեկ մարզադպրոցում անցկացվեց Էջմիածին քաղաքի վոլեյբոլի՝ տղաների եւ աղջիկների բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 5 հանրակրթական դպրոցների եւ թիվ 1 մարզադպրոցի թիմերը: Աղջիկների պայքարում հաղթեց Խ.Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը, պատվոհարթակի երրորդ աստիճանն էլ թիվ 1 մարզադպրոցի թիմինն էր: Տղաների պայքարում հավասարը չուներ Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղում Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցն էր, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմին: Մրցաշարի կազմակերպիչը վոլեյբոլի ՀՀ բարձրակարգ մարզիչ Կարինե Սերոբյանն էր: Նման մրցաշարերը նպաստում են առողջ մրցակցությանը` վաղ տարիքից, երեխաների մեջ սերմանում են սեր` սպորտի հանդեպ եւ ձևավորում շփում` տարեկից երեխաների միջեւ` անկախ սովորելու վայրից: Մարզադպրոցի նախաձեռնությամբ այսօրինակ մրցաշարերը կրելու են շարունական բնույթ:
Ավելացնել մեկնաբանություն