Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Ծիծեռնակ» մանկապարտեզն այսուհետ կգործի ողջ ծավալով

Ավելացվել է: 9-12-2019, 17:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 307 |
«Ծիծեռնակ» մանկապարտեզն այսուհետ կգործի ողջ  ծավալով
Տեղի ունեցավ թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացումը:
Քաղաքապետարանի եւ բարերարներ Արամայիս Միրզոյանի ու Կարեն եւ Արման Մկրտչյանների համատեղ ջանքերով վերանորոգվել են մանկապարտեզի երկու մասնաշենքերը, խոհանոցը, միջանցքներն ու տանիքը:
Տոնական բարձր տրամադրությամբ, ողջույնի խոսքերով, յուրահատուկ երգով երեխաներն ու դաստիրակաները դիմավորեցին հյուրերին:
Բացմանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, քաղաքապետ Դիանա Գասպարյանը, բարերարներ Արամայիս Միրզոյանը եւ Արման Մկրտչյանը, համայնքի ավագանիները:
Բացման արարողությունը կատարվեց Սրբազան հոր օրհնությամբ, իսկ կարմիր ժապավենի կտրման արարողությունը վստահվեց երեխաներին:
Այնուհետ մարզպետն ու քաղաքապետը շրջայց կատարեցին մանկապարտեզում, ծանոթացան կատարված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին:
Վերանորոգումից հետո մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու եւս 110 երեխա, որից 55-ը կրտսեր առաջին խմբի տարիքի (ընդունելությունը` սկսած 2 տարեկանից):


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: