Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՈՒՇ-ԴՅՈւ-ՌՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 7-05-2013, 07:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ  ԷՐ  ՖՐԱՆՍԻԱՅԻ  ԲՈՒՇ-ԴՅՈւ-ՌՈՆ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Էջմիածնի քաղաքապետն ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի պատվիրակությանը` հանդիպման նպատակը Էջմիածնի եւ Բուշ-դյու-Ռոն նահանգի համագործակցությունն էր: Այս նահանգը 2006 թվականին առաջինը Ֆրանսիայի Ազգային ժողովում բարձրացրեց <<Հայերի ցեղասպանության հերքման քրեականացման>> մասին օրինագիծը: Հայաստանը վաղուց բարեկամական հարաբերությունների մեջ է ֆրանսիայի ժողովրիդ հետ: Ֆրանսիայի հովանավորությամբ է Էջմիածնում գործում <<Բարձունք 5165>> ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը, որտեղ անվճար ստամատոլոգիական օգնություն է ցուցաբերվում կարիքավորներին: Բուշ-դյու-Ռոնի փոխնահանգապետ Քրիստոֆ Մասսը նշեց, որ սա առաջին համագործակցությունը չի Հայաստանում եւ վստահ է, որ Էջմիածնի հետ բարեկամությունը եւս ամուր հիմքեր կունենա:
Էջմիածինը դեռեւս 1989 թվականից բարեկամական հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի Իսի-Լե Մուլինո քաղաքի հետ: Այս համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել երկու քաղաքներում: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը առաջարկեց, որ Բուշ-դյու-Ռոն նահանգի եւ Էջմիածնի համագործակցությունը լինի տարբեր բնագավառներում կրթական, մշակութային ինչու չէ նաեւ սպորտի ոլորտում: Քաղաքապետը հյուրերին հանձնեց Էջմիածնի խորհրդանշական հուշանվերները, իսկ Բուշ-դյու-Ռոնի փոխնահանգապետը քաղաքապետին հանձնեց <<Պատվո շքանշան>>, որը հանձնում են այն մարդկանց, ովքեր համագործակցում են այս նահանգի հետ: Բարեկամության հուշագիրը կքնքվի առաջիկա ամիսներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: