Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում

Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը

Դիտել ավելի մեծ քարտեզ

Տեառնընդառաջի տոնակատարություններն էջմիածնում (Տեսաշար, տեսանյութ)

Ավելացվել է: 14-02-2020, 17:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 783 |
Տեառնընդառաջի տոնակատարություններն էջմիածնում (Տեսաշար, տեսանյութ)
Տեառնընդառաջը կամ Տրընդեզը հայերիս ամենասիրելի տոներից մեկն է։
Տոնի քրիստոնեական խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։
Ըստ նախնյաց օրենքի՝ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում:
Իսկ ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ որոշել են տարվա բերքառատությունը։
Տոնն Էջմիածնում նշվեց ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ:
Օրվա խորհրդով կատարվեց 40 օրական մանուկի եւ նորապսակների օրհնության կարգ, վառվեց Տեառնընդառաջի խարույկը եւ տոնի ժողովրդական ծիսակարգը ներկայացվեց շուրջպարով, աղանձ բաժանելով ու խաղիկներ երգելով։
Նորապսակներն ու քառասնօրյա մանուկը քաղաքապետարանի կողմից նաեւ ոսկյա իրեր նվիր ստացան:
Էջմիածնի Պատմաազգագրական թանգարանն էլ տոնի առթիվ բացօթյա ցուցադրության էր ներկայացրել թանգարանի ազգագրական սրահի նմուշներից, ինչպես նաեւ կազմակերպել էր հայկական տարազների ֆոտոցուցահանդես։
Տոնի խորհրդին, եկեղեցական ու ազգային ծեսերին ծանոթանում եւ մասնակից են դառնում նաեւ համայնքապատկան մանկապարտեզներ հաճախող փոքրիկները։
Էջմիածնում մանկապարտեզներում երեխաներն ու դաստիարակները գեղեցիկ միջոցառումներ էին կազմակերպել՝ պահելով օրվա խորհրդանիշ բոլոր տարրերը։

Ավելացնել մեկնաբանություն

Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: