Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄԵՐ ՏՈՒՆ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 14-05-2013, 09:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
«ՄԵՐ ՏՈՒՆ»   ՖԻԼՄԻ  ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացավ «Մեր տունը» ֆիլմի դիտումը: «Մեր տուն» հասարակական կազմակերպության սաների մասին պատմող 26 րոպեանոց ֆիլմը մանկատան աղջիկների կյանքի պատմությունն է: Վավերագրական ֆիլմ է, որ նկարահանվել է մանկատան սաներից մեկի՝ Լուսինեի մասնակցությամբ: Լուսինեն այժմ ունի իր ընտանիքը, իսկ ֆիլմում ներկայացվում է աղջկա պատմությունը, թե ինչպես է նա հայտնվել Գավառի մանկատանը, այնուհետ՝ «Մեր տանը» եւ այնտեղ ստանալով օգնություն, մասնագիտություն, հետագայում ամուսնացել ու սեփական ընտանիքը կազմել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանի եւ կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի շնորհիվ 2010 թվականին նկարահանվել էր ֆիլմի առաջին մասը, իսկ 2011-ին արդեն երկրորդ մասի նկարահանումն էր իրականացվել: Ֆիլմը ցուցադրվել է Միացյալ Նահանգների մի քանի քաղաքներում:
Ֆիլմում հնչող երաժշտության հեղինակը նկարիչ, երգահան Մարտին Ահարոնյանն է: Վերջինս համոզված է, որ երաժշտությունը սիրվել է ունկնդիրների կողմից, մանկատան աղջիկներն անգամ իրենց հեռախոսների զանգ են այն օգտագործում. «Երաժշտությունը հուզիչ, բայց լավատեսական ազդեցություն ունի»,-ասում է հեղինակը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին «Մեր տան» վարչության անդամները, նախարարության աշխատակիցներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Էջմիածնի քաղաքապետը հետեւողական օգնություն է ցուցաբերում «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը: Նա կազմակերպությունում բնակություն հաստատած աղջիկների լավագույն բարեկամն է:
Ֆիլմի դիտման ժամանակ տեղի ունեցավ նաեւ մնջախաղի վարպետ Արա Հարությունյանի ներկայացման պրեմիերիան, որը նվեր էր «Մեր տան» բնակիչներին, հանդիսատեսին: Ներկայացման դերասաններին դերասան Արա Հարությունյանը ընտրեց հանդիսատեսի մեջից:
Ֆիլմի հեղինակներն անկեղծացան` «Էջմիածնեցին խիստ հանդիսատես է, այդ պատճառով էլ ցանկացանք բաց ցուցադրություն անցկացնել նաեւ այստեղ, վստահ ենք, որ ճիշտ մեկնաբանել էինք մանկատան աղջիկների կյանքը»: Ի դեպ, ֆիլմի ավարտից հետ մանկատան աղջիկներից մեկին անակնկալ մատուցեց սիրելին` ամուսնության առաջարկ անելով նրան`փաստորեն առաջիկայում «Մեր տանը» եւս մեկ հարսանիք է սպասվում:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: