Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Քննարկվել է թիվ 10՝ «Շուշան» մանկապարտեզի վարչական շենքի ամբողջական հիմնանորոգման հնարավորությունը

Ավելացվել է: 7-05-2020, 13:30 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 264 |
 Քննարկվել է թիվ 10՝ «Շուշան» մանկապարտեզի վարչական շենքի ամբողջական հիմնանորոգման հնարավորությունը
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը, փոխքաղաքապետեր Արսեն Պետրոսյանը եւ Մհեր Մկրտչյանը, համայնքապետարանի Քաղաքաշինության եւ Կրթություն եւ մշակույթ բաժինների պետերի ուղեկցությամբ շրջայց են կատարել թիվ 10՝ «Շուշան» մանկապարտեզում, տեղում եւս մեկ անգամ քննարկել մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը, դիտարկել մանկապարտեզի վարչական շենքի ամբողջական հիմնանորոգման հնարավորությունը:
Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի (Ֆրանսիա) հետ համատեղ ներդրմամբ թիվ 10 մանկապարտեզում արդեն իսկ իրականացվել են տանիքի եւ խմբասենյակների սանհանգույցների, ինչպես նաեւ տնօրենի աշխատասենյակի հիմնանորոգման աշխատանքներ, վերանորոգվել է խոհանոցը, փոխվել են պատուհանները:
Համատեղ ներդրմամբ մանկապարտեզը նորոգելու վերջին փուլով նախատեսված է հիմնանորոգել եւ շահագործման հանձնել մանկապարտեզի վարչական շենքի երկհարկանի մասնաշենքը, ինչի արդյունքում կունենանք լիովին շահագործվող եւս մեկ մանկապարտեզ:
Նորաբաց խմբասենյակը թույլ կտա մանկապարտեզ ընդունել առավել մեծ թվով փոքրիկների՝ այդպիսով կրճատելով գոյացած հերթերը, ինչպես նաեւ կապահովի նոր աշխատատեղեր:
Էջմիածնի մանկապարտեզների հիմանորոգումն ու դրանց ամբողջական ծավալով շահագործումը քաղաքի ռազամավարական ծրագրերից է:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: