Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի համայնքապետարանը 700 հազարական ՀՀ դրամ գումար է հատկացրել Վաղարշապատի հիվանդանոցին եւ Էջմիածին բժշկական կենտրոնին

Ավելացվել է: 21-06-2020, 15:15 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 360 |
 Էջմիածնի համայնքապետարանը 700 հազարական ՀՀ դրամ գումար է հատկացրել Վաղարշապատի հիվանդանոցին եւ Էջմիածին բժշկական կենտրոնին
Համավարակի այս դժվարին օրերին բուժաշխատողները շարունակում են անձնվիրաբար աշխատել եւ փրկել կյանքեր` վտանգելով սեփական կյանքը:
Բուժաշխատողի օրվան ընդառաջ Էջմիածնի համայնքապետարանը` ի նշան երախտագիտության եւ ի զորակցություն Էջմիածնի բուժաշխատողներին, 700 հազարական ՀՀ դրամ գումար է հատկացրել «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ին եւ «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի այս առաջարկը համայնքի ավագանին ընդունել է վերջին` հունիսի 17-ին կայացած նիստում:
«Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ն` տնօրենի հայեցողությամբ, հատկացված գումարով պարգեւատրել է 11 բուժաշխատողի, իսկ Էջմիածին բժշկական կենտրոնը գերադասել է հատկացված գումարով ձեռք բերել բժշկական ախտահանիչ սարք:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: