Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 11-04-2012, 09:47 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԷՐ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Էջմիածին եւ Իսի Լե Մուլինո քույր քաղաքների համագործակցությունը սկսվել է դեռեւս 1989 թվականից: Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի հետ բարեկամական այս կապերի շնորհիվ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում երկու քաղաքներում:
Իսի Լե Մուլինոյի պատվիրակության հերթական այցը համընկավ Մայրության եւ գեղեցկության, ինչպես նաեւ Սուրբ Զատիկի տոների հետ: Էջմիածնի քաղաքապետը շնորհավորեց իգական սեռի ներկայացուցիչներին, իսկ հյուրերին առավել հետաքրքրեց նաեւ Զատկի տոնին ձու կռվացնելու ծիսակարգը:
Հերթական այցի շրջանակում Ֆրանսիայի Իսի Լե Մուլինոյի պատվիրակությունը ի դեմս երկու կին փոխքաղաքապետերի` Մարտին Վիսիեղի եւ հայազգի փոխքաղաքապետ` հայ համայնքի հարցերով զբաղվող Նիկոլ Եսայանի, շրջեցին քաղաքի տեսարժան վայրերով, ապա եղան Էջմիածնի Զվարթնոց թաղամասի թիվ 16 մանկապարտեզում, որը վերանորոգվել է երկու քույր քաղաքների եւ <<Ռոտարի>> ակումի համագործակցության արդյունքում:
Զվարթնոցի մանկապարտեզի վերանորոգման նպատակով ծախսվել է 68 մլն դրամ: Այստեղ իրենց լուման ունեն նաև Էջմիածնի քաղաքապետարանը, Երևանի և Իսի լե Մուլինոյի «Ռոտարի» ակումբները: Սկզբում վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, ապա 5 խմբասենյակները իրենց բոլոր հարմարություններով: <<Մանկապարտեզ այժմ հաճախում է 130 երեխա,- նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,-հավելելով որ եւս 5 խմբասենյակ է նախատեսված ավելացնել, որը կնպաստի նաեւ նոր աշխատատեղեր ունենալուն>>:
Մանկապարտեզում Էջմիածնի քաղաքապետարանի միջոցներով լուծվելու է նաեւ լոկալ ջեռուցման հարցը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: