Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ագրարային համալսարանում նախատեսնում է կազմակերպել ընտանի կենդաների եւ թռչունների պատվաստման նպատակով պատվաստողների դասընթաց: Դասընթացը կրում է անվճար բնույթ, տեւողությունը՝ հինգ օր, որի ավարտին մասնակիցները հնարավորութուն կունենան պետության հետ կնքելու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Դասընթացի կարող են մասնակցել 16 տարին լրացած բոլոր ցանկացողները: Հայտի ներկայացման եւ այլ մանրամասների համար կարող եք դիմել Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողոգտագործման բաժին՝ զանգահարելով (0231) 53663 ներքին՝ 640 հեռախոսահամարով:
Ավելացնել մեկնաբանություն