Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում

Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը

Դիտել ավելի մեծ քարտեզ

Հանդիպում՝ Ֆրանսիայից ժամանած ընդգրկուն պատվիրակության հետ

Ավելացվել է: 30-11-2020, 11:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 199 |
Հանդիպում՝ Ֆրանսիայից ժամանած ընդգրկուն պատվիրակության հետ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ:
Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախացիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:
Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը՝ Հայաստանին եւ Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:
Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը եւ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:
Պետքարտուղարը , ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:
Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության շրջանակն ընդլայնելու եւ առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:
Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:

Ավելացնել մեկնաբանություն

Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: