Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ավելացվել է: 12-05-2020, 17:28 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 1124 |
ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նա Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում ճանաչում գտած ժողովրդական վարպետներից է:
Ծնվել է 1956թ.-ին Էջմիածին քաղաքում:
2002-2003թթ. մասնակցել է ոսկերիչների հինգերորդ և վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին` արժանանալով «Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի:
Վարպետի աշխատանքներն առանձնանում են ավանդականի և հոգևորի ինքնքտիպ զուգորդումներով, բարձրաճաշակ և գեղագիտորեն արդարացված դրվագումներով:
Արծնապատման գուներանգների թափանցիկությունն ու մետաղի փորագրման բացառիկ նրբությունն Արշակ Մանուկյանի ստեղծագործություններին հաղորդում են կիրառական զարդարվեստին բնորոշ թեթևություն և դեկորատիվ ընկալման բացառիկ հմայք:
Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ -ում, Իտալիայում, Սիրիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իսպանիայում և այլուր:
Նա է սույն գրքի կազմի հեղինակը:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, երկու թոռ:
2016թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: