Դարեր շարունակ մեր թագավորների երդմնակալության արարողությունն ունեցել է իր խորհրդանիշերը: Քանի որ մեր քաղաքի պատմությունը գալիս է դարերի խորքից եւ քաղաքն արդեն ունի իր զինանշանն ու դրոշը, վերականգնելով ավանդույթները, այն ունեցավ նաեւ խորհրդանշական լանջաշղթա, որը նոր էջ բացեց մեր քաղաքի պատմության մեջ: Հետայսու, համայն հայության հոգևոր կենտրոնի ընտրված քաղաքապետը պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ կկրի այս խորհրդանշական լանջաշղթան: Լանջաշղթան արծաթյա է, ոսկեզօծ՝ պատրաստված հին հայկական զարդարվեստի ոճով, ածնապատ է: Կենտրոնում Էջմիածին քաղաքի զինանշանն է: Շղթան ամբողջությամբ զարդարված է Էջմիածին քաղաքի դրոշներով, որոնք միմյանց հետ միացված են սուրբ երրորդության խորհրդանիշերով: Լանջաշղթայի վրա գերակշռում են ծիրանագույնն ու մանուշակագույնը: Լանջաշղթայի հեղինակը Արշակ Մանուկյանն է, ով նաեւ Էջմիածին քաղաքի դրոշի եւ զինանշանի հեղինակն է:
Ավելացնել մեկնաբանություն