Տիրոջ սուրբ լույսով օծված, Հայերի աղոթքից ծնված, Սեր, հույս ու մեծ հավատ Դու մեր հին Վաղարշապատ:
Անհաղթ ոգով շարված պարիսպ` Դու դարձար թագավորանիստ, Ողջ հայության համար Հոգու հաց ու Մայր Տաճար:
Կրկներգ
Միածին Աստծո օրհնած քաղաք Փառք հերոսներին քո նահատակ, Սուրբ օրրան Էջմիածին` Պահապան հայ ազգին: Դու ամեն հայի հոգում միշտ կաս Սուրբ Լուսավորչի տեսած երազ, Դու տարեց ու նորածին Մեր սուրբ Էջմիածին:
Այսօր, վաղն ու օրեցօր Կդառնաս ավելի հզոր, Թող լույսդ էության Ապրեցնի մեզ հավիտյան:
Ավելացնել մեկնաբանություն