Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Ավելացվել է: 5-05-2012, 16:30 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 736 |
Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976թ.: Հիմնադրման սկզբում այն ուներ 4 մասնագիտական բաժին՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, քանոն, 8 ուսուցիչ, 30 աշակերտ: Տարիների ընթացքում մասնագիտական պրոֆեսիոնալ և իրենց գործում հմուտ դասատուների շնորհիվ կոլեկտիվը մեծացավ և ավելացավ աշակերտների թիվը մոտ տասնյակ անգամ: Այդ գործում իր մեծ լուման ներդրեց դպրոցի 1-ին տնօրեն երջանկահիշատակ Գևորգ Հակոբյանը, ով դպրոցը ղեկավարել է մինչև 1989թ.: Այնուհետև դպրոցի կոլեկտիվը ղեկավարել են Արթուր Բաղդասարյանը /1989-2000թթ./, Հասմիկ Շաղոյանը /2000-2010թթ./ և 2010 թ. նոյեմբերից ` Քերոբ Ասլանյանը, ով, ի դեպ, եղել է նույն դպրոցի շրջանավարտ:
Բոլոր տնօրեններն էլ հսկայական ավանդ ունեն դպրոցի կայացման, հեղինակության բարձրացման, համերաշխ կոլեկտիվ ստեղծելու գործում: Այսօր դպրոցի դաշնամուրային, լարային,փողային, ժողնվագարանների, վոկալ բաժիններում երաժշտական կրթություն են ստանում 240 աշակերտ: Նրանց ուսուցանում են իրենց գործի հմուտ գիտակ 49 մանկավարժ: 2012թ.-ից դպրոցում գործում են ժող. գործիքների նվագախումբ, երգչախումբ, փողային նվագախումբ /կլարնետ և սաքսոֆոն/, քանոնահարուհիների համույթ, որոնք մասնակցում են մի շարք փառատոնների և միջոցառումների:
Իր գոյության ընթացքում դպրոցը հազարավոր շրջանավարտներ է տվել: Նրանցից առավել շնորհալիները շարունակել են ուսումը, ստացել միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ոմանք որպես մանկավարժ վերադարձել են հարազատ դպրոց: Դպրոցի սաներից շատերը բազմիցս մասնակցել են ու մրցանակներ են շահել մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ փառատոններում` բարձր պահելով դպրոցի, քաղաքի և մեր հանրապետության անունը:
Դպրոցը հազարավոր երեխաների մեջ երաժշտական ճաշակ է ձևավորել, դպրոցի շնորհիվ այդ երեխաների լսելիքը սովորել է զանազանել խժալուր աղմուկը մաքուր մեղեդուց, էժանագինը` բարձրաժեքից, անցողիկը` մնայունից: Եվ սա պակաս կարևոր չէ, մեր օրերի համար բազմակողմանի զարգացած սերունդ դաստիարակելու գործում:


«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
«ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: