Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԿ

Ավելացվել է: 20-08-2012, 20:26 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 413 |
 ՀԿ
<< Մեր Տունը>> հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանում 2005թ. հունվարին` մանկատներից դուրս 18-ից մինչև 23 տարեկան երիտասարդների կարիքները հոգալու նպատակով, իսկ 2006թ. բացել է իր առաջին տան դռները Էջմիածնում:

<<Մեր Տունը>> օրիորդներին, որոնք մանկության տարիներին ապրել և մեծացել են հայկական մանկատներում կամ ունեցել են ոչ նպաստավոր խիստ կենսակերպ, ապահովում է ընտանեկան միջավայրով: Ծրագիրն իր առջև նպատակ է դրել այդ երիտասարդներին կրթել, դաստիարակել, օգնել` կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, պատկերացում տալ ընտանիքում մայր-հայր-քույր-եղբայր հարաբերությունների մասին, ստեղծել ձևավորված, կայացած, ազատ, ինքնավստահ մարդիկ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Առաջին օբյեկտը, տեղակայված Հայոց Եկեղեցու Սուրբ Աթոռից ոչ հեռու, հնարավորություն ունի տրամադրել տուն մինչ տասնչորս տարեկան երիտասարդներին և ներկայումս ապահովում է 24- ժամյա ընտանեկան միջավայր առաջին անգամ 10 երիտասարդ կանանց կյանքում: Յուրաքանչյուր երիտասարդ կնոջն անհրաժեշտ է շարունակել իր կրթությունը, և յուրաքանչյուրը անցնում է վերապատրաստում կամ մասնագիտացում, ինչը հնարավորություն կտա նրանց դառնալ հայկական աշխատուժի մի մաս:
Բացի դրանից՝ բնակիչները ստանում են հոգևոր կրթություն, սովորում են արտաժամյա ֆրանսերեն, ռուսերեն ու անգլերեն և ստանում անձնական ու հասարակական գիտելիքներ անձնակազմի կողմից:

Տեղացի դասավանդողները, պետական գործիչները և եկեղեցու ներկայացուցիչները պարբերաբար այցելում են <<Մեր տուն>>՝ ցուցաբերելով օգնություն և աջակցություն:

<<Մեր տան>> օպերատիվ ծախսերը ներառում են սննդի, հագուստի, կոմունալ ծառայությունների, գրենական պիտույքների, սպասարկման, տրանսպորտային և այլ ծախսեր:

<<Մեր տանը>> բարեգործական աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ը:
Նրա տնօրենների Խորհուրդը երկկողմանի է և կազմված է հայկական համայնքի առաջնորդներից, որոնք նվիրված են Հայաստանում՝ երիտասարդների պայծառ ապագայի ստեղծման գործին: Որպես լրացուցից միջոցների աղբյուր՝ Խորհուրդն իրականացնում է Հայաստանում ծրագրերի տնօրենների և աշխատակիցների ղեկավարում ու վերահսկում և ներկայումս աշխատում է ծրագրի ապագա աճի երկարաժամկետ ծրագրավորման վրա:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: