Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Ավելացվել է: 7-03-2012, 15:38 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 4204 |
Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապարում ուսուցիչներ…
Թորոս Թորամանյան

<<Զվարթնոց>>պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից 3 կմ արևելք, Զվարթնոց թաղամասում, Երևանից 15 կմ արևմուտք: Ըստ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրների՝ այս վայրը հնում կոչվել է Առապար:
Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավ-արևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ:
Առապարի Սբ. Գրիգոր կամ Զվարթնոցի տաճարը կառուցել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսը 643-652 թթ.: Եռահարկ, կենտրոնագմբեթ, ներքին խաչաձև հատակագծով, բոլորակ արտաքինով Զվարթնոց տաճարն իր վեհությամբ, ձևով և կառուցվածքով, հարուստ և ինքնատիպ գեղարվեստական հարդարանքով տրամաբանական շարունակությունն ու բարձրակետն է կառուցողական այն ավանդույթների, որոնք գոյություն են ունեցել Հայաստանում հնուց ի վեր:
Մասնագետների կարծիքով տաճարը կործանվել է X դ. վերջին, երկրաշարժից:
Տաճարը <<Զվարթնոց >> է անվանում VII դ. պատմիչ Սեբեոսը: Նրա վկայությամբ՝ հայոց Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը <<...որոշեց իր համար նստավայր շինել այն Սուրբ եկեղեցիներին մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ Սուրբ Գրիգորին: Շինեց այնտեղ և մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների՝ երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին>>: VII դ. պատմիչ Մովսես Կաղանկատվացու վկայությամբ՝ տաճարն օծվել է 652 թ.:
Տաճարի տարածքում հնագիտական պեղումները սկսվել են դեռևս XIX դ. 90-ական թթ.: 1893 թ. Էջմիածնի վանական Մեսրոպ Տեր-Մովսիսյանը նախաձեռնել է բլրի պեղման աշխատանքները, որոնք շուտով դադարեցվել են՝ թույլտվություն չունենալու պատճառով: 1900 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հովանավորությամբ Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանը վերսկսել է ընդհատված պեղումները և արդեն հունիս ամսին ի հայտ բերել տաճարի ավերակները: 1904թ. գարնանից Զվարթնոցի պեղումները փաստացի ղեկավարել է ճարտարապետ Թորոս Թորամանյանը: Նա, մանրամասն ուսումնասիրելով պահպանված մասերն ու գտնված բեկորները, 1905 թ. վերստեղծել է Զվարթնոցի նախնական տեսքը՝ կազմելով տաճարի վերակազմության նախագիծը:
Թ. Թորամանյանի՝ Զվարթնոցի վերակազմության նախագիծը մինչև այժմ էլ մնում է գիտական լուրջ և հավաստի հիմնավորումներով կատարված եզակի աշխատանք և ստացել է համընդհանուր ճանաչում:
XX դ. 40-ական թթ-ից տաճարի տարածքում պարբերաբար կատարվել են բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ:
1937թ. տաճարի հարավային կողմում՝ ավերակների հարևանությամբ, հիմնադրվել է թանգարան, որը մինչև 1990-ական թթ. սկիզբն ունեցել է մեկ սրահի մեջ ամփոփված փոքր ցուցադրություն: Վերանայված և համալրված գիտական ցուցադրությունն իրականացվել է 2012 թ.: Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից:
2000 թ. Զվարթնոցի հնագիտական վայրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում:



 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: