Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 17-07-2012, 18:19 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի եւ քաղաքապետին կից ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնական պուրակում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում նվիրված Վարդավառին: Այստեղ կարելի էր հանդիպել երեխաների, պատանիների ու մեծերի, ովքեր ջրով լի դույլերով ու թասերով ցողում էին ծանոթ-անծանոթի` տոնը վերածելով իսկական ուրախության:
Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Աստղիկին վարդեր էին նվիրում, ապա աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում: Միջոցառման ժամանակ նաեւ թվարկված սովորույթներն էին պահպանվել:
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է։ Այն տոնվում է Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց։ Եկեղեցական տոն է, որ վերածվել է նաեւ ժողովրդականի:
Վարդավառը ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որին մասնակցում են թե մեծերը, թե փոքրերը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: