Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՐԳԵՎՆԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 12-03-2012, 12:44 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՊԱՐԳԵՎՆԵՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության կազմակերպած հանդիսություններից զատ տոնական միջոցառումներ կայացան բոլոր տարածքային բաժանմունքներում: Էջմիածնում, ուր ԵԿՄ կառույցի ղեկավարը քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է, միջոցառումը մեկնարկեց Արցախյան հերոսամարտի հուշարձանին այցելությամբ: Այնուհետեւ Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում, Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին Սպարապետի մարտական ընկերները, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ եւ այլոք:
Օրվա առթիվ մի խումբ ազատամարտիկներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան <<ՀՀ զինված ուժեր 20-ամյա հոբելյանական>> մեդալով:
Մի խումբ մարդիկ էլ արժանացան ԵԿՄ վարչության պատվոգրերի` ԵԿՄ Էջմիածնի կառույցի կազմակերպած միջոցառումներին պարբերաբար մասնակցելու եւ աջակցելու համար:
Դրամական պարգեւների արժանացան զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու հաշմանդամ ազատամարտիկները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: