Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՍ ՊՍԱԿՎԱԾ ԶԻՆՎՈՐ

Ավելացվել է: 6-04-2012, 12:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՍ ՊՍԱԿՎԱԾ ԶԻՆՎՈՐ

Արցախյան ազատամարտի ժամանակ շատերը գիտակցաբար մահվանն ընդառաջ գնացին` կամավոր ընտրելով պատերազմի դաշտում պայքարի ուղին: Արցախյան գոյամարտի ժամանակ Արմավիրի մարզը աչքի է ընկել իր բազում կամավորներով, որոնք մարզի տարբեր գյուղերից, քաղաքներից միախմբվելով ստեղծեցին կամավորական ջոկատներ եւ սկսեցին պայքարել: Մարզից, ցավոք, շատ զոհեր եւս եղան: <<Կավաք>>-ի բարձունքը գրավելու ժամանակ էր,-հիշում են ազատամարտիկները, երբ Արան մեզ առաջնորդեց ու կարողացանք 15 հոգով հաղթել 600 հոգանոց թշնամուն>>: Արա Հարությունյանը, լինելով ընդամենը 25 տարեկան պատանի, ռազմի դաշտում կարողացել է լինել խիզախ ու արի զինվոր:
Սակայն բարձունքը գրավելուց ընդամենը մեկ օր անց 1993 թվականի ապրիլի 5-ին զոհ գնաց թշնամու գնդակին:
Հարեւան գյուղի բնակիչ էր Հրայր Կարապետյանը, ով եւս զոհվեց <<Կավաք>>-ի գրավման ժամանակ: <<Հրայրն էլ խիզախ մարտիկ էր: Միշտ փորձում էր առաջին գծում պայքարել>>,- պատմում է մարտական ընկերը:
Հրամանատար Արա Հարությունյանը 1993 թվականին հետմահու արժանացել է <<Մարտական խաչ>> եւ <<Մայրության երախտագիտություն>> մեդալներին:
Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները, մի խումբ մարտական ընկերներ այցելեցին այդ օրը զոհված ազատամարտիկների գերեզմանին: Ապա եղան Արա Հարությունյանի հայրենի գյուղում գտնվող դպրոցում: Հերոսի անունը կրող դպրոցի աշակերտները պատմական ակնարկ ներկայացրեցին ներկաներին զինվորի անցած ուղու մասին:
Արցախյան գոյամարտում կյանքի նպատակը հայրենիքի պաշտպանությունն էր: Քաջարի զինվորներից շատերն ընկան հայրենիքի համար, շատերը հաղթանակած վերադարձան հարազատների մոտ: Զոհված ազատամարտիկների հարազատները մինչ օրս սպասում են իրենց որդիների վերադարձին, սակայն գիտակցում են նաեւ այն, որ իրեց եւ շատերի որդիների շնորհիվ են այսօր ապրում խաղաղ երկնքի տակ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: