Հունվարի 28-ը անկախ Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարեւորագույն ու նվիրական օրերից մեկն է։ Հայոց բանակը մեր միասնականության ու ապահովության գրավականն է, երաշխիքը՝ վաղվա օրվա ու գալիքի։ Մենք շնորհակալ ենք մեր սահմաններն անառիկ պահող յուրաքանչյուր զինվորականի՝ այսօր մեզ հպարտության զգացում պարգեւելու համար։
Սիրելի՛ էջմիածինցիներ, Պատմության գիրկն է անցնում 2019 թվականը, որն Էջմիածնի եւ էջմիածինցիներիս համար առաջընթացի ճանապարհի արդյունավետ ժամանակահատված էր: Տեսանելի փոփոխությունները մենք կարողացանք ապահովել շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի:
«Իմ հոգու քաղաք Էջմիածին» խորագրի ներքո համայն հայության հոգեւոր կենտրոնը նշեց հիմնադրման 2704-ամյակը: Քաղաքի տոնը նշվեց մեծ շուքով, տոն էր յուրաքանյուր էջմիածնեցու սրտում: