1977 թվականից ի վեր մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որին ընդառաջ անց է կացվում «Թանգարանների գիշեր» ծրագիրը: Համաեվրոպական այս ծրագրին Հայաստանից մասնակցում է թվով 111 թանգարան՝ այդ թվում ՝ Էջմիածնի թանգարանները:
Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակի օր: Էջմիածնում նշվեց մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 23 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:
Երկրապահի օրվա՝ մայիսի 8-ի տոնի առթիվ ԵԿՄ-ը՝ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, անցկացրեց մի շարք միջոցառումներ, որին ակտիվորեն մասնակցում էր ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը:
Հարգելի՛ հայրենակիցներ, հարազա՛տ իմ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ Երկրապահի օրվա եւ մայիսյան հաղթանակների կապակցությամբ։ Մայիսը, գաղտնիք չէ, հայոց հաղթանակների ամիսն է։