Հարգելի′ էջմիածնեցիներ, իմ սիրելի′ հայրենակիցներ Ընդունեք իմ շնորհավորանքները Սահմանադրության օրվա կապակցությամբ:Սահմանադրությունը պետության, երկրի համար հիմնական օրենք է, որից պետք է բխեն, որին պետք է համապատասխանեն բոլոր օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:
Ամբողջ աշխարհում Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության օր: Սա, թերևս, ամենաբարի տոնն է բոլոր տոների մեջ, որովհետև այն վերաբերում է աշխարհի ամենաբարի, ամենասիրելի, ամենամիամիտ, ամենաթանկ էակներին՝ երեխաներին:
Մայիսի 28-ը մեր ազգի պատմության ամենալուսավոր կետերից է: 1918 թ. մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը, մարտնչելով թվակազմով բազմապատիկ անգամ գերազանցող թուրքական զորքերի դեմ, Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում ապացուցեց լինելիության իրավունքը:
«Թանգարանային գիշեր» ակցիան առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում՝ 1990-ականների վերջին: Հայաստանը միացել է այս ակցիային 2005 թվականին: Այստեղ, մայիսի 17-ին անցկացվող 10-րդ «թանգարանային գիշերը» կրում է «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» խորագիրը: