Էջմիածնում Տեառնընդառաջը նշվեց ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ: Տոնակատարությունը սկսվեց տերունական աղոթքով և օրվա խորհրդով կատարվեց 40 օրական մանուկի և նորապսակների օրհնության կարգ:
Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում նշվեց Հայաստանի ժողովրդական նկարչի ծննդյան 110-ամյակը: Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել Մհեր Աբեղյանի նկարազարդումները կատարված Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա:
Արդեն 27 տարի Հայոց բանակը, հայկական պետության ուժն ու հպարտությունը ամուր կանգնած պաշտպանում և պահում է մեր հայրենիքը, ապահովում մեր երկրի սահմանների անվտանգությունը:
Այսօր Հայոց փառապանծ բանակը 27 տարեկան է: Այն ստեղծվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, սակայն վստահ քայլերով կայացել և զարգացում է ապրել՝ վերածվելով հայկական պետությունն ու հայոց պետականությունն իր վրա պահող ամուր սյուներից մեկի:
Հունվարի 5-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, սոցիալական ծրագրերի շրջանակում, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան: Դիանա Գասպարյանը շնորհավորել է ճաշարանի ամենօրյա այցելուներին, առողջություն ու բարեկեցություն է մաղթել և նվերներ փոխանցել: