Քաղաքապետարանի եւ ՀՄԽ ԲՄՀԿ-ի միջեւ շարունակվող համագործակցությունն ամրապնդվեց հուշագրով: Հուշագիրը ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը:
Էջմիածնում անցկացվեց հերթական շաբաթօրյակը: Հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման եւ աղբահանման աշխատանքներ կատարվեցին քաղաքի ողջ տարածքում:
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Էջմիածնում գործող երաժշտական դպրոցներում կայացան տոնական համերգներ` ուսուցանվող բոլոր բաժինների 1-ին եւ 2-րդ դասարանների սաների մասնակցությամբ: