Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 1-05-2014, 12:04 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
13-ամյա Եկատերինա Գյոզալյանը Էջմիածնի երաժշտական դպրոցի սան է, ջութակահար: Շնորհալի երեխա է, սակայն, ցավալիորեն ձեռք է բերել ծանր հիվանդություն: Եկատերինան երիկամների խնդիր ունի եւ շաբաթական երեք անգամ հոմոդիալեզի է ենթարկվում: Կա նաեւ արտերկրում բուժման անհրաժեշտություն:
Շնորհալի փոքրիկին օգնելու առաջին նախաձեռնողը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եղավ: Քաղաքապետը նախ 150 000 դրամ օգնություն ցուցաբերեց երեխային, իսկ հետո հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով: Քաղաքապետին կից ուսանողական խորհուրդը սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով տարածում է Եկատերինային աջակցելու հայտարարությունը: Հաջորդ քայլը այսօր կազմակերպված բարեգործական համերգն էր: էջմիածնի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ համերգի ողջ հասույթը փոխանցվում է շնորհալի երեխայի բուժման հիմնադրամին: Համերգին զուգահեռ էլ հանգանակություն կատարվեց, որի ողջ հասույթը եւս փոխանցվում է Եկատերին Գյոզալյանի աջակցությանը:
Այսքանով ակցիաները չեն ավարտվում: Շուտով Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կայանալու է նաեւ նկարների ցուցահանդես վաճառք, (Եկատերինայի հայրը շնորհաշատ նկարիչ է) որի ողջ հասույթը եւս Եկատերինայի բուժման նպատակներով է օգտագործվելու:

Գրել է: Արամ 3 мая 2014 09:29 | Խումբ Гости
Լավ կլինի, եթե որևէ հաշվեհամար թողնեք:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: