Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՕՐԵՐ ԷԻՆ

Ավելացվել է: 24-09-2012, 10:45 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՕՐԵՐ ԷԻՆ
Էջմիածնում սանիտարական մաքրման օրեր էին. քաղաքի բոլոր հաստատություններում, բակերում եւ փողոցներում իրականացվեցին մաքրման աշխատանքներ: Մանկապարտեզների աշխատակիցները սիրով էին կատարում իրենց գործը. փոքրիկներին գեղեցիկ, բարեկարգ եւ մաքուր պայմաններում պահելն ամենակարեւորն է, նաեւ հաճելի է, երբ մաքուր եւ գեղեցիկ է շրջապատը,-ասում էին աշխատակիցներ: Մանկապարտեզներում նաեւ բերքատու ծառեր են մշակում, որի բարիքներից եւս օգտվում են երեխաները: Թիվ 5 մանկապարտեզում դեղձն էր լավ բերք տվել, իսկ 15-ում խաղողը:
Մաքուր եւ բարեկարգ քաղաք ունենալու համար կարեւոր է նաեւ յուրաքանչյուր բնակիչի վերաբերմունքը: Մարդիկ գիտակցելով պետք է հետեւեն իրենց շրջապատի մաքրությանը: Էջմիածնում օրական երկուսից երեք անգամ աղբահանություն է իրականացվում, ամեն օր լվացվում են փողոցները, ուստի բնակչից մնում է միայն հետեւողական լինել` քաղաքն աղտոտողներին խրատել:
Էջմիածնում քաղաքապետարանի նախաձեռնությամբ հաճախակի են կազմակերպվում նման մեծամասշտաբ շաբաթօրյակներ, որը նպաստում է քաղաքի մաքրության ու բարեկարգ տարածքների պահպանմանը: Դրական առանձնահատկություններից է նաեւ այն, որ մարդիկ սկսում են ավելի ուշադիր եւ հետեւողական լինել քաղաքին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: