Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՊԱՐԻ ՍՏՈՒԴԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

Ավելացվել է: 25-09-2012, 14:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ  ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՊԱՐԻ ՍՏՈՒԴԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ
Դեկտեմբերի 1-ին Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքի Հեյնիկեն համերգասրահում տեղի կունենա <<Մանկական Եվրատեսիլ>>-ի` տասներորդ հոբելյանական մրցույթը: Հայաստանում արդեն սկսվել է մասնակցի ընտրությունը: Հարյուրավոր դիմողներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է լավագույն 17 երգերը, որոնք մենք կլսենք նախընտրկան փուլի ժամանակ: Այն կկայանա սեպտեմբերի 30-ին: Էջմիածինն այս անգամ եւս մասնակից ունի հայաստանյան փուլի եզրափակիչում: <<Զանգակ>> երգի պարի ստուդիան հանդես կգա <<Զարթուցիչ>> երգի կատարմամբ, որի հեղինակը Պետրոս Ղազարյանն է:
Երգը կկատարեն երեք հոգով, որը համեմված կլինի մասնակիցների եւ Էջմիածնի <<Տոռնադո>> պարային խմբի բեմադրած գեղեցիկ պարով:
Շատ ուրախ ու պայծառ երգեր են կատարում մասնակիցները: Հանրությանը հայտնի կատարողներ են մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել: Թամարան վստահ է, որ բոլորի երգերն էլ լավն են եւ իրենք ունեն լուրջ մրցակիցներ, սակայն պայքարելու են հաղթելու համար:
Թամարան եւ Անին ամեն օր հետեւում են համացանցում հայտնված իրենց տեսահոլովակի դիտումներին եւ մեկնաբանություններին, որը իրենց ոգեւորում է նաեւ:
Մանկական Եվրատեսիլ 2012-ի մեր մասնակիցը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50% հարաբերակցությամբ: Առավելագույն` 12 միավոր ստացած մասնակիցը կամ խումբը կմեկնի Ամստերդամ: Հաջողություն մաղթենք փոքրիկներին, իսկ մենք կատարենք մեր ընտրությունը` քվեարկելով նախընտրած մասնակցի օգտին:




Գրել է: sirusho 3 октября 2012 23:15 | Խումբ Гости
shattttt lavneqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqq[ wink zangak@ amena lavnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

shatttttt lavneqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqqq wink

shat lavneqqqqqqqqqqqqqqqqqqqqq wink

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: