Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 26-11-2012, 13:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Այսօր աշխարհում կա մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամությամբ մոտ կես միլիոն մարդ, որոնք հաճախ սահմանափակված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական արգելքներով, որոնց պատճառով մեկուսանում են հասարակությունից: Այս ամենը հաշվի առնելով մեր հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական կրթության համակարգը: 2012 թվականի սեպտեմբերի 1-ից համակարգը կիրառվում է նաեւ Էջմիածնի 7-րդ հանրակրթական դպրոցում: Առաջինից ութերորդ դասարաններում սովորող առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ պարապում են նաեւ հատուկ մանկավարժները, ովքեր ունեն համապատասխան կրթություն:
Դպրոցի տնօրենը նշեց, որ յուրաքանչյուր երեխա սովորելու հնարավորություն պետք է ունենա և չպետք է ձևական ընդգրկված լինի ներառական կրթության մեջ. <<Ուստի ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները դասերն առավել արդյունավետ անցկացնելու համար: Երկրորդ դասարանի Ալբերտը, օրինակ, հոկտեմբեր ամսվա դպրոցի գերազանցիկն է ճանաչվել, շատ լավ սովորում է` խելացի երեխա է>>,- նշեց նա:
Այս երկու ամիսների պարապունքները մանկավարժները պայմանականորեն անվանեցին ադապտացիոն շրջան: << Ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ են տարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ադապտացմանը նպաստելու համար>>,-ասացին մանկավարժները: Նրանց համար դպրոցում ստեղծվել են հատուկ պայմաններ: Շատերի համար մշակվել է ճկուն համակարգ, որի արդյունքում դպրոցականները շատ չեն հոգնում եւ սիրով հաճախում են դասերին:
Հատուկ մանկավարժաների խումբն էլ աշխատում է դպրոցականների ծնողների հետ: Մեր այցի ժամանակ դպրոցում հանդիպեցինք ծնողների: Նրանք վստահեցրին, որ դասընթացն իր բնական հունով է ընթանում եւ ոչ մեկը մյուսին չի խանգարում:
Ներառական կրթությունը ոչ թե բարեգործություն է, այլ երեխայի կրթական իրավունքի ապահովման հնարավորություն: Դպրոցում փորձում են ուղղորդվել այս գաղափարով, որպեսզի ապահովեն երեխաների կրթական իրավունքի իրականացումը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: