Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԳԵՆՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Ավելացվել է: 4-12-2012, 11:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԳԵՆՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Էջմիածնի 12 հիմնական դպրոցում միջոցառում էր: Այստեղ նոր դասասենյակի բացում էր, որը կրելու է դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկի` Գենյա Բաղդասարյանի անունը, ով դպրոցում աշխատել էր 1986 թվականից որպես կենսաբանության ուսուցչուհի:
<<Երկու տարի առաջ կյանքից անժամանակ հեռացավ Գենյա Բաղդասարյանը, սակայն նրան հիշում են բոլորը: Սխալ կլիներ, եթե դպրոցում նրանից հուշ չլիներ>>,- նշում էին ներկաները, այդ իսկ պատճառով բացվեց Գենյա Բաղդասարյանի անունը կրող դասասենյակ:
Կենսաբանության դասասենյակը փոքրիկ թանգարանի էր վերածվել, որտեղ գտնվում էին մանկավարժի աշխատանքները: Գենյա Բաղդասարյանը տարբեր հետազոտություններ է կատարել կենդանիների եւ բույսերի վրա: Նա 1993-94 թվականներին արժանացել է <<հմուտ մանկավարժի>> կոչման: Այսօր նրա մասին պարծանքով եւ հիացմունքով էին խոսում գործընկերները: Գրեթե բոլորի աչքերին թախիծ կար եւ արցունք: Նրա որդին պատմում է, որ մայրը դպրոցական տարիքում իր դասղեկն է եղել. <<շատ խիստ էր եւ ամեն օր ինձ դաս էր հարցնում>>:
Գենյա Բաղդասարյանի աշակերտներից շատերն այսօր բժիշկներ ու կենսաբաններ են: Նրանք ընտրել էր սիրելի մանկավարժի ուղին: Դասասենյակի բացմանը նրանք աշակերտի նման նստեցին իրենց աթոռներին եւ վերհիշեցին կենսաբանության դասերը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: