Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑԵԼ Է 25 ՏԱՐԻ

Ավելացվել է: 27-02-2013, 12:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ  ԱՆՑԵԼ  Է  25 ՏԱՐԻ
1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Այդ տարածքներում սկսվեց արտագաղթն ու փախուստը: Ջարդերի օրերին շատ փախստականներ ապաստանեցին Հայստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Հերթական ոճրագործությունից անցել է արդեն 25 տարի, սակայն ականատեսները մինչ օրս չեն կարողանում խոսել այդ օրերի իրենց ապրումների մասին: Հիշելով որոշ մանրամասներ նրանց աչքերին անմիջապես արցունքներ են հայտնվում:
Էջմիածնում եւ հարակից գյուղերում, Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում փախստականների թիվը մեծ քանակության է հասնում: Գաղթելով հայրենի բնակավայրերից նրանք իրենց կյանքն սկսել են ամենասկզբից. չունենալով տուն, հագուստ, ուտելիք մեծ դժվարությամբ կարողացել են պահել իրենց եւ զավակների գոյությունը: Այսօր նրանցից շատերն ապրում են միջին պայմաններում, օրվա հացին կարոտ չեն մնում: Սակայն երբեք չեն մոռանում 1988 թվականը:
Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների արյունալի բարբարոսություններին, ըստ պաշտոնական տվյալների զոհ են գնացել 26 քաղաքացի, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն այդ օրերին դաժանաբար սպանվել են ազգությամբ հայ 100-ից ավելի խաղաղ քաղաքացի:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: