Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՍՊԱՐԱՊԵ'Տ

Ավելացվել է: 5-03-2013, 14:12 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՍՊԱՐԱՊԵ'Տ
Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար արդեն 54 տարեկան: Ամեն տարի նրա ծննդյան օրը մարդկանց հոսքը չի դադարում Եռաբլուր, ինչպես նաեւ սիրելի Սպարապետի տուն-թանգարան:
Երկրապահ կամավորականների միության անդամները` վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հիշելով եւ հարգելով Սպարապետի անմահ հիշատակը, ծաղկեպսակ են դնում ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, ապա այցելում են նրանց տուն` շնորհավորելու ընտանիքի անդամներին:
ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը, բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, Էջմիածնի տարածքային կառույցի Սպարապետի անվան գողտրիկ անկյունում ծաղկեպսակ է խոնարհում` շնորհավորելով Սպարապետի ծննդյան տարեդարձը: Ապա Էջմիածնի տարածքային կառույցի անդամները եւս, միանալով ԵԿՄ վարչության անդամներին, այցելում են Սպարապետի ծննդավայր, այնուհետեւ Եռաբլուր:
Վազգեն Սարգսյանը միշտ ձգտել է ստեղծել երիտասարդ եւ պատանի երկրապահ ակումբներ: Եվ ըստ ավանդույթի, ամեն տարի Սպարապետի ծննդյանը օրը ԵԿՄ երիտասարդ եւ պատանի ակումբների շարքերը վերջին մեկ տարում համալրած նորակոչիկ անդամները մասնակցում են երդման արարողությանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: