Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ

Ավելացվել է: 13-03-2013, 08:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
2009 թվականից Հայաստանը միացել է ապահով ինտերնետ համաեվրոպական նախաձեռնությանը, որի նպատակն է համացանցից օգտվող անձանց տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Ապահով համացանց ծրագիրը իրականացվում է Մեդիակրթության կենտրոնի նախաձեռնությամբ: Այս կենտրոնի կողմից ստեղծել է նաեւ Safe.am (http://www.safe.am) վեբ կայքը, որտեղ տեղադրված են ապահովությանը վերաբերող տարբեր նյութեր:
Էջմիածնի թվով 13 դպրոց եւս միացավ այս նախաձեռնությանը: Դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների հետ անցկացվեց բաց դաս, որի նպատակն էր վերջիններիս ծանոթացնել համացանցի հիմնական վտանգներին: Առաջին տպավորությունը ուսուցիչների մոտ բավական դրական ազդեցություն էր ունեցել. <<Safe.am վեբ կայքում տեսաշարերի, խաղերի միջոցով բավական տեղեկություններ կարելի է ստանալ սպասվող վտանգների մասին>>,-նշում էին ուսուցիչները:
Համացանցում հատկապես վտանգավոր են համարվում սոցցանցերը: Այստեղ անհատի կյանքը բաց ու թափանցիկ է դառնում շատ օգտատերերի համար, որը վիրտուալ շփման վտանգն էլ ավելի է մեծացնում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: