Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՅ ԱՍՊԵՏ ՄՐՑՈՒՅԹ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 20-03-2013, 05:34 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՅ  ԱՍՊԵՏ ՄՐՑՈՒՅԹ  ԴՊՐՈՑՈՒՄ
Էջմիածնի 4-րդ հիմնական դպրոցում 8-րդ դասարանի աշակերտները ստուգում էին իրենց գիտելիքները: Դպրոցի հայոց պատմության ուսուցչուհու նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայ ասպետ մրցույթը, որտեղ միմյանց դեմ <<պայքարելու>> էին դպրոցի երեք 8-րդ դասարանից 8-ական աշակերտ: Դպրոցում հաճախ է կազմակերպվում այս հեռուստանախագծի տարբերակով մրցույթ. հերթական Հայ ասպետը կազմաերպվել էր երեխաների ռազմահայրենասիրական կրթության նպատակով` Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի կապակցությամբ:
Կարմիր, կապույտ եւ ծիրանագույն թիմերի մասնակիցները նախօրոք ծանոթ են եղել թեմաներին: <<Մոտ մեկ ամիս է պարապում ենք, սովորել ենք մի շարք երգեր, պարեր, ուսումնասիրել ենք տարբեր գրքեր>>,-ասում էին աշակերտները:
Գնահատելիս ժյուրիի անդամները հաշվի էին առնելու ոչ միայն երեխաների ճիշտ պատասխանը, այլեւ նրանց խոսքի հստակությունը, գրագետ պատասխանն ու անկաշկանդ պահվածքը: Իսկ աշակերտներն էլ ցույց տվեցին, որ իրենք կարող են խելացի պատասխաններ տալ հարցերին: Թեպետ ժյուրին համեմատաբար խիստ էր դատում:
Այս մրցույթում հաղթողներն ու պարտվողները չառանձնացվեցին, մասնակից բոլոր թիմերն էլ նվերներ ստացան խրախուսական նվերներ գրքերի տեսքով: Իսկ 8բ դասարանի կապույտ թիմը հավաքելով ամենաբարձր միավորները ճանաչվեց օրվա հաղթող թիմ:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: