Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ

Ավելացվել է: 27-03-2013, 05:46 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ  ՇԱԲԱԹ
Հայ մեծագույն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 144-ամյակի կապակցությամբ մեր հանրապետության դպրոցներում հայտարարված էր թումանյանական շաբաթ: Էջմիածնի երրորդ դպրոցում տոնական միջոցառումներին պատրաստվել էին մեծ ոգեւորությամբ: Այստեղ ստեղծվել էր թումանյանական անկյուն, որտեղ գրողի գրքերն էին, լուսանկարները: Մեկնարկած միջոցառման վերջին օրը աշակերտները նաեւ բեմադրեցին Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ` Բարեկենդանը, Գիքորը:
Թումանյանն այն մտավորականներից է, ում ճանաչում են բոլորը` անկախ տարիքից: Նրա հեքիաթները, քառյակները, պոեմները, բանաստեղծությունները պարզ են եւ ընկալելի բոլորի համար: Թումանյանական շաբաթի շրջանակում երրորդ դպրոցի աշակերտները եղել էին նաեւ սիրելի գրողի հայրենի գյուղում, այցելել էին Դսեղի նրա տուն-թանգարան:
Թումանյանական անկյունը հեքիաթի էր վերածվել, այստեղ էին առավել հայտնի հեքիաթների գրեթե բոլոր հերոսները: Վերջում նրանք ուրախ երգերով, բեմադրություններով նաեւ վիճակ գցեցին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: