Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 21-րդ տարեդարձի առիթով շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, բոլոր զինվորներին` շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին:
Էջմիածնում նախորդ տարվա համեմատ 2012 թվականին նվազել է ծնունդների, ամուսնության, ամուսնալուծությունների թիվը, մահվան քանակը: Էջմիածնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում արդեն ամփոփել են 2012 թվականը, ըստ որի նախորդ տարվա արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն:
Էջմիածնի քաղաքային իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել առաջիկա տարիներին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կրթօջախներն ու մշակութային օջախներն ապահովել ժամանակակից լոկալ ջեռուցման համակարգով: Այստեղ գործող երկու երաժշտական դպրոցը, մարզադպրոցը, ինչպես նաեւ 8 մանկապարտեզներց հինգն արդեն անցել են լոկալ ջեռուցման:
Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող ծերերի տանը օթեւան գտած միայնակ ծերերը Էջմիածնի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են: Այստեղ ապաստանած տատիկներին մշտապես քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ սննդամթերք է տրամադրվում եւ ֆինանսական, բժշկական օգնություն է ցուցաբերվում: Քաղաքապետը նաեւ տարբեր առիթներով, երբեմն էլ` անառիթ, անձամբ էլ այցելում է ծերերին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ:
Էջմիածնի ամանորյա հանդերձը վերջին տարիներին մշտապես քննարկման առարկա է լինում: Քաղաքի տեսքով հիանալու են գալիս այցելուներ ողջ Հանրապետությունից: Էջմիածնի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի քաղաքին ներկայանալի տեսք հաղորդի: Բնակիչներն էլ, տեսնելով ու գնահատելով քաղաքային իշխանության մոտեցումը, իրենք եւս զարդարում են իրենց բնակարանները, տները: