Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման տարիներին Էջմիածին քաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը նոր թափ է ստացել: Վերջին տարիներին բարեկարգվել եւ պատշաճ տեսքի են բերվել բազմաթիվ բակեր:
Նոյեմբերի 17-ը Ուսանողների համերախության միջազգային օրն է: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում` դեռեւս 1939 թվականին: Այսօր արդեն այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանին կից գործող ուսանողական խորհուրդը տոնի առթիվ Կոմիտասի անվան մշակույթի պալատում կազմակերպել էր ցերեկույթ:
Շնորհավորում եմ հայ ուսանողությանը, մասնավորապես՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններում սովորող էջմիածնեցի ուսանողներին նոյեմբերի 17-ի՝ Ուսանողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողությունը միշտ եւ բոլոր ժամանակներում եղել եւ մնում է հասարակության շարժիչ ուժ, նորանոր ձեռքբերումների խթանիչ եւ հաջողությունների անմիջական մասնակից:
Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 7-11 անցկացվող ճապոնական ֆիլմերի փառատոնի ՀՀ-ում շրջանակներում «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանն ու Մոսկվայում տեղակայված Հայաստանի Հանրապետության Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիտիրո Սասամեն հանդիպում ունեցան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ:
Էջմիածնում մշակութային կյանքը մշտապես ակտիվ է: Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործում են երգի, ժողովրդական, լատինո-ամերիկյան, ժամանակակից պարերի խմբեր: