Հունիսի 21-ին աշխարհում նշվում է երաժշտության միջազգային օրը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածինն արդեն 5-րդ անգամ միացավ տոնին:Երեկոյան ժամը 20-ից մինչ ուշ գիշեր Էջմիածնում թեւածում էր որակով երաժշտություն: Գոհ էր հանդիստեսը, գոհ էր էջմիածնեցին:
Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում եռուզեռ էր, այստեղ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75 ամյակի առթիվ մեծարման ցերեկույթ էր կազմակերպվել, որի ժամանակ ներկա բոլոր հյուրերն ու էջմիածնեցիները գովեստի խոսքեր շռայլեցին մաեստրոյի հասցեին:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նաեւ Էջմիածնի մեծ բարեկամ է: Էջմիածին քաղաքը զարդարում են մաեստրոյի հեղինակած բազում ստեղծագործություններ: Դա է պատճառը, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Լեւոն Թոքմաջյանին արժանացրել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու բարձրագույն կոչման:
[left]Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրինությունը կազմակերպել էր բացօթյա համերգ քաղաքապետարանի դիմացի պուրակում:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ծնվել է Երևանում, 1937 թվականին: Սկզբնական գեղարվեստական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ Գեղարվեստի ինստիտուտում՝ քանդակագործություն մասնագիտությամբ: