Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՎԱԶՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացվել է: 28-04-2012, 00:56 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 643 |
ՎԱԶՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վազրիկ Սարգսի Գրիգորյանը ծնվել է 1963թ. դեկտեմբերի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում:

1970թ. Գրիգորյանների ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան՝ ք. Լենինական:

1970թ. Վազրիկ Գրիգորյանը հաճախել է Գյումրիի Պ. Դուրյանի անվան միջնակարգ դպրոց:

1980թ.՝ դպրոցն ավարտելուն պես, ընդունվել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին: Համալսարանն ուներ զինվորական ամբիոն, և Վազրիկ Գրիգորյանը, սովորելով այստեղ, ստացել է զինվորական կոչում(լեյտենանտ):

1987թ. աշխատել է <<Հայպետնախագիծ>> ինստիտուտում որպես ինժեներ-ծրագրավորող:

1988թ. հունվարի 18-ից մարտի 30-ը սովորել է Մոսկվայի ղեկավար աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտի Կիևի բաժանմունքում: Ապա <<Հայպետնախագիծ>> ինստիտուտում ստացել է I կարգի ինժեներ - ծրագրավորողի կոչում և աշխատել մինչև 1989թ. դեկտեմբերի 1-ը:

1989թ. ընդունվել է աշխատանքի <<Էքսպերտ-Սերվիս>> ինժեներական կոոպերատիվում որպես ավագ ինժեներ:

1996թ. հիմնադրել է <<Վասպուրական>> տրանսպորտային ընկերությունը և հանդիսացել ընկերության նախագահ, միաժամանակ՝ գործադիր տնօրեն:

2005թ.-ից աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի տեղակալ:

Ամուսնացած է, ունի աղջիկ և տղա:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: