Ծննդյան թիվն ու վայրը 12 դեկտեմբերի 1986թ., Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք:
Կրթություն 1993-2000թթ. սովորել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում 2000-2001թթ. սովորել է ՌԴ Մոսկվա քաղաքի թիվ 1110 դպրոցում 2001-2003թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի << Էլիտա>> հեղինակային միջնակարգ դպրոցը: 2003-2007թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն 2007-2012թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումում որպես գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետ: 2012-2015թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանումում որպես հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետ: 2015-2019թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում որպես հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի գլխավոր մասնագետ: 2019թ. հունվար-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստաորաբաժանման քարտեզագրման և հողային ֆոնդերի բաժնի գլխավոր մասնագետ: 2019թ. մայիսի 8-ին նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Այլ տվյալներ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ավելացնել մեկնաբանություն