Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՎԱԳԱՆԻ

Ավելացվել է: 14-03-2012, 17:34 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 1662 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն կանոնակարգն ընդունված է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի հիման վրա:

1.2. Քաղաքի ավագանին /այսուհետև`ավագանի/ իրականացնում է Սահմանադրությամբ և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված լիազորությունները և գործում է սույն կանոնակարգին համապատասխան:

1.3. Ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Ավագանու նիստերը գումարվում են Էջմիածնի քաղաքապետի /այսուհետև`քաղաքապետ/ աշխատատեղում:

1.4. Ավագանու նիստերը դռնբաց են:

1.5. Ավագանու աշխատանքը տարվում է հայերեն լեզվով:

1.6. Ավագանու նիստում կարող է քննարկվել քաղաքի շահերին վերաբերվող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ:

1.7. Քաղաքի շահերին վերաբերվող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցու-թյամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված քաղաքի բնակչությանը,քաղաքապետին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին:
Պետական մարմինները կամ քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:

1.8. Ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

2. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Ավագանին

ա/ ընդունում է իր կանոնակարգը օրենքի պահանջներին համապատասխան.

բ/ հաստատում է քաղաքի զարգացման ծրագիրը.

գ/ հաստատում է քաղաքի բյուջեն, բյուջեի` քաղաքապետի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

դ/ վերահսկում է քաղաքի բյուջեի կատարումը և քաղաքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

ե/ որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` քաղաքապետի ներկայացմամբ.

զ/ նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.

է/ վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի ընդունած որոշումների նկատմամբ` օրենքներին և ավագանու որոշումներին դրանց համապատասխանության վերաբերյալ.

ը/ որոշում է քաղաքապետի վարձատրության չափը.

թ/ որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին` քաղաքապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ.

ժ/ որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ.

ի/ որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

լ/ որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից քաղաքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.

խ/ որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.

ծ/ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում քաղաքային բյուջետային հիմնարկների, քաղաքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

կ/ իր որոշմամբ համաձայնություն է տալիս քաղաքապետի ներկայացրած բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.

հ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է քաղաքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերաստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.

ձ/ հաստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության քաղաքային կանոնները` օրենքով սահմանված կարգով.

ղ/ սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը.

ճ/ սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

մ/ որոշում է կայացնում քաղաքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների,օտարման գների չափերը և պայմանները, իսկ աճուրդային եղանակով օտարելու դեպքում`գույքի մեկնարկային գինը.

յ/ որոշումէ կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

ն/ իր որոշմամբ վավերացնում է ՀՀ և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքի հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.

շ/ որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.

ո/ որոշում է կայացնում ավագանու կողմից` իր կանոնակարգին համապատասխան ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.

չ/ որոշում է կայացնում քաղաքի զինանշանի վերաբերյալ.

պ/հաստատում է քաղաքապետի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.

ջ/ հաստատում է քաղաքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեման, ինչպես նաև առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման, հողաշինարարական, մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը, ինչպես նաև բնակավայրի պատմամշակութային հիմնավորման և պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.

ռ/ հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.

ս/ հաստատում է քաղաքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

վ/ պետական լիազորված մարմնին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս քաղաքի անվանափոխության վերաբերյալ.

Ավագանին իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորու-թյուններ:

3. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Ավագանու անդամն իրավունք ունի՝

ա/ առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

բ/ նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.

գ/ Քաղաքապետից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ.

դ/ Ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները

ե/ ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականու-թյուններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

3.2. Ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

3.3. Ավագանու անդամը պարտավոր է`

ա/ մասնակցել ավագանու նիստերին.

բ/ պարբերաբար հանդիպել քաղաքի բնակիչների հետ, քաղաքի ընտրողներին տեղեկացնել ավագանու աշխատանքների մասին.

գ/ մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.

դ/ չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների /ծնող, քույր, եղբայր, երեխա/ շահերին.

ե/ անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:

4. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

4.1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

ա/ դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

բ/ նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

գ/ դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

դ/ նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.

ե/ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

զ/ նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

է/ նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից.

ը/ նա հրաժարական է տվել.

թ/ նա մահացել է.


5. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

5.1 Ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30%-ի չափով:

6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

6.1 Ավագանու նիստերը անցկացվում են, ոչ պակաս քան 2 ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:

6.2 Տոների և հիշատակի օրերին, եթե օրենքով դրանք հայտարարված են ոչ աշխատանքային օր, ավագանու հերթական նիստերը չեն գումարվում:

6.3 Ավագանու նիստը հրավիրում է և վարում է քաղաքապետը կամ պաշտոնակատարը, նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Ավագանու նիստը իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը կամ նիստին չի ներկայանում քաղաքապետը և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու` նիստին ներկայացած անդամները:

Ավագանու որոշումներն ու ուղերձները ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Ավագանու որոշման մեջ նշվում է որոշման նախագծին կողմ, դեմ, ձեռնպահ, քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են:

Ավագանու որոշումը կնքում է քաղաքապետը:

Ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում:

Ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

Քաղաքապետի հրավերով ավագանու նիստին մասնակցում են քաղաքապետի աշխատակազմի աշխատակիցները:

Ավագանու որոշումների վերաբերյալ քաղաքապետը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

Եթե քաղաքապետը ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

Քաղաքապետի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

Այդ առաջարկությունը ավագանին կարող է անել, եթե քաղաքապետը խախտում է ՀՀ սահմանադրությունը, օրենքները և ավագանու որոշումները:

Այդ նիստին քաղաքապետի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է ՀՀ Արմավիրի մարզպետին:

Քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է ՀՀ Արմավիրի մարզպետին:

Ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:


7. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

7.1 Ավագանու արտահերթ նիստը գումարում է քաղաքապետը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

7.2 Ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ժամկետում:

7.3 Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

7.4 Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ: Արտահերթ նիստ հրավիրելու մասին քաղաքապետը անձամբ կամ իր աշխատակազմի միջոցով տեղյակ է պահում ավագանու անդամներին:

7.5 Արտահերթ նիստը համարվում է ավարտված , եթե սպառվել են օրակարգի բոլոր հարցերը:


8. ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

8.1 Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում:

8.2 Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարում է քաղաքապետը:

8.3 Առաջին նիստը բացվում է քաղաքապետի ողջույնի խոսքով:

8.4 Ողջույնի խոսքից հետո քաղաքապետը ներկայացնում է ավագանու անդամներին:

8.5 Քաղաքապետը ներկայացնում է առաջին նիստի օրակարգը:

8.6 Առաջին նիստը փակվում է հերթական նիստի գումարման օրվա մասին քաղաքապետի հայտարարությամբ, սույն կանոնակարգով նախատեսված ժամկետում:

9.ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

9.1 Ավագանու նիստը սկսվում է ավագանու անդամների հաշվառմամբ, որն անցկացնում է քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը:

Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների կեսից ավելին, եթե քվորումի բացակայության պատճառով նիստը իրավազոր չէ, ապա նիստի սկիզբը հետաձգվում է մինչև քվորումի լրանալը, բայց ոչ ուշ քան կես ժամ: Քվորում չապահովելո դեպքում նիստը համարվում է չկայացած: Այդ դեպքում քաղաքապետը հայտարարում է հաջորդ նիստի օրը և անձամբ կամ աշխատակազմի միջոցով տեղյակ պահում բացակա ավագանու անդամներին:

9.2 Հերթական նիստը սկսվում է օրակարգի հաստատմամբ, իսկ մինչ այդ հարցեր չեն քննարկվում:

9.3 Հերթական նիստի օրակարգում քաղաքապետի առաջարկությամբ ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը ավագանու անդամները ստանում են նիստից առնվազն յոթ օր առաջ:

9.4 Տվյալ նիստի օրակարգի հարցերի հաջորդականությունը որոշում է քաղաքապետը:

9.5 Օրակարգի հարցի քննարկումը սկսվում է հարցը առաջարկողի զեկուցմամբ: Զեկուցողին տրվում են հարցեր: Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ են արվում մինչև մտքերի փոխանակությունը սկսվելը: Մտքերի փոխանակությանը բացի ավագանու անդամներից, քաղաքապետից, մարզպետից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ: Օրակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարելի է ելույթ ունենալ ոչ ավելի քան երկու անգամ: Ելույթի իրավունքի զիջում այլ անձանց չի թույլատրվում:

Զեկուցողին ելույթի համար տրվում է մինչև քսան րոպե: Յուրաքանչյուր ելույթ ունեցողին առաջին ելույթի համար տրվում է մինչև տաս րոպե, երկրորդ ելույթի համար տրվում է մինչև հինգ րոպե:

Քաղաքապետը անհրաժեշտության դեպքում ելույթի ժամանակը կարող է ավելացնել: Ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

9.6 Մտքերի փոխանակության ժամանակ ավագանու նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունի քաղաքապետը, որի ելույթի տևողությունը չի սահմանափակվում:

9.7 Մտքերի փոխանակությունը ավարտվում է հարցը զեկուցողի մինչև տաս րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով:

9.8 Հարցը՝ զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մտքերի փոխանակության ժամանակ արված մյուս առաջարկությունները: Այդ առաջարկությունների քվեարկման հաջորդականությունը որոշում է քաղաքապետը:

9.9 Որոշումն ընդունվում է քվեարկությանը մասնակցած ավագանու անդամների ձայների մեծա-մասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է ավագանու անդամների կեսից ավելին:

9.10 Քաղաքապետին պաշտոնանկ անելու որոշման նախագիծը ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով:

9.11Օրակարգ մտած հարցի որոշման նախագիծը չընդունելու մասին առաջարկությունը չի քվեարկվում: Իրենց վերաբերմունքը անդամները արտահայտում են քննարկվող նախագիծը քվեարկելու միջոցով:

9.12 Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի: Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկությանը չմասնակցած ավագանու անդամը իրավունք չունի քվեարկել քվեարկությունից հետո:

9.13 Քվեարկությունը սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունները, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:

9.14 Եթե նախագահողը հարցը դնում է քվեարկության, ոչ ոք չի կարող միջամտել, քանի դեռ չեն հայտարարվել արդյունքները:

9.15 Ավագանու անդամը քվեարկում է անձամբ: Քվեարկության իրավունքի զիջում չի թույլատրվում: Քվեարկությունից հետո քաղաքապետը բարձրաձայն հայտարարում է քվեարկության արդյունքները:

9.16 Ավագանու որոշումների մեկ օրինակը քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը որոշումն ընդունելուց հետո 7 օրյա ժամկետում առաքում է ՀՀ Արմավիրի մարզպետարան:

9.17 Ավագանու որոշումները ուժի մեջ են մտնում ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ավագանու որոշումները և ուղերձները ենթակա են պարտադիր հրապարակման քաղաքապետի կողմից:

Քաղաքի ավագանու որոշումները և ուղերձները ենթակա են հրապարակման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դրանք կարող են լուսաբանվել ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլով և այլ զանգվածային լրատվական միջոցներով:

10. ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Քաղաքապետը բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները :

Քաղաքապետը ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Քաղաքապետը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Նշված ժամկետում քաղաքապետը հրավիրում է ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ:

Բյուջեի նախագիծը քաղաքապետի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեյի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին` համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը` հրավիրելով արտահերթ նիստ:

Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը քաղաքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարած ծախսերից ոչ ավելի:

Համայնքների բյուջեներ կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է ՀՀ բյուջետային օրենսդրությամբ:

Քաղաքի բյուջեն չհաստատելու դեպքում քաղաքապետը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Եթե ավագանին քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի
ընդունում, ապա քաղաքի բյուջեն համարվում է հաստատված` քաղաքապետի կատարած ուղղումներով:

Քաղաքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ավագանու որոշում կայացնելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա քաղաքի բյուջեն համարվում է հաստատված` քաղաքապետի կատարած ուղղումներով:

Քաղաքապետի` կառավարության պահանջով հրաժարական տալու դեպքում, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս նոր քաղաքապետը ավագանուն բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում: Դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

Ավագանիների կողմից բյուջեի քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են ՀՀ բյուջետային օրենսդրությամբ:

Բյուջեի հաստատվելուց հետո քաղաքապետի կողմից այն ենթակա է պարտադիր կատարման, փաստացի եկամուտների մասով: Քաղաքի բյուջեն ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում քաղաքի բնակչության կենսական շահերը, քաղաքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները: Քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարում է ավագանին` քաղաքապետի ներկայացմամբ:

Քաղաքի բյուջեն ձևավորվում է`

ա/ հողի հարկից

բ/ գույքահարկից

գ/ եկամտահարկից մասհանումներ

դ/ շահութահարկից մասհանումներ

ե/ բնապահպանական վճարումներից մասհանումներ

զ/ գանձվող տույժեր և տուգանքներ

է/ տուրքեր` տեղական և պետական

ը/ դոտացիաներ և սուբվենցիաներ

թ/ տեղական վճարներ

ժ/ վարկեր և փոխատվություններ

ի/ օրենքով սահմանված և չարգելված այլ աղբյուրներ:

Բյուջեի նախագիծը ներկայացնելու համար տրվում է մեկ ժամ : Զեկուցողին տրվում են հարցեր:

Մտքերի փոխանակությունը, բացի ավագանու անդամներից, քաղաքապետից, քաղաքապետի աշխատակազմից այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ:

Մտքերի փոխանակության ժամանակ ելույթների քանակը չի սահմանափակվում :

Յուրաքանչյուր ելույթ ունեցողի տրվում է տասը րոպե; Քաղաքապետը քաղաքի տարեկան բյուջեի նախագիծը ավագանու անդամներին ներկայացնելու հետ միասին ներկայացնում է քաղաքի տարեկան զարգացման ծրագիրը:

Մտքերի փոխանակությունը ավարտվում է քաղաքապետի՝ մինչև երեսուն րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով:

11. ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Քաղաքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ` կատարած ծախսերի վերաբերյալ:

Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին կարող է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է քաղաքային բյուջեից:

Քաղաքապետը եռամսյակը մեկ բյուջեի կատարման ընթացքում հաղորդումներ է ներկայացնում ավագանուն: Ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը:


ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

1. ԱԲԳԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՍԻՄՈՆԻ
2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՎԱԼԵՐԻԿԻ
3. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՎԵԼԻ
4. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԱՌՆԻԿԻ
5. ԶԱՔԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՐԱՄԱՅԻՍԻ
6. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԹՈՎՄԱՍ ՌԱՖԻԿԻ
7. ԿՈՆԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՍԵԹԻ
8. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԵՐՈՒԺԱՆԻ
9. ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԶԱՎԵՆԻ
10. ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՌՈԲԵՐՏԻ
11.ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՇՈՏԻ
12. ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՌՆԻԿԻ
13.ՄՈՎՍԵՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ
14.ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱԼԲԵՐՏԻ
15.ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՌԱՖԻԿԻ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: