Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04 -Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 96-Ն ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ավելացվել է: 17-01-2019, 12:15 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 593 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

04 դեկտեմբերի 2018թ., ք.Էջմիածին

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն օրենքի 83-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաստատել Էջմիածին համայնքի 2019թ. բյուջեն եկամտային մասով` 1385000.0 հազ. դրամ, ծախսային մասով` 1385000.0 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ` 0 հազ. դրամ:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5:
6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6:
7. Թույլատրել համայնքապետին 2019թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:
8. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքապետի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
9. Համաձայնություն տալ Էջմիածին համայնքի 2019թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չկանխատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքապետի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թ-ի հունվարի 1-ից:

14-96.1.pdf [38.41 Kb] (Բեռնումներ: 44)
14-96.2.pdf [41.71 Kb] (Բեռնումներ: 29)
14-96.3.pdf [50.44 Kb] (Բեռնումներ: 22)
14-96.4.pdf [401.07 Kb] (Բեռնումներ: 18)
14-96.5.pdf [88.49 Kb] (Բեռնումներ: 27)

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: