Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
2364 4-02-2014, 17:55

ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կարեն Մանվելի Գրիգորյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում:
1992-1994թթ.՝ վաղ պատանեկության տարիներին, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
1996թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
1996-2000թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինած ուժերում:
2002-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում որպես 1-ին կարգի մասնագետ:
2005-2008թթ. եղել է Էջմիածնի քաղաքապետի 1-ին տեղակալ:
2008թ. հոկտեմբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:
2009թ.-ից ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահն է, ԵԿՄ վարչության նախագահության անդամ է:
2012թ. սեպտեմբերի 9-ին վերընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:
2014թ. նոյեմբերի 4-ից ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է:
2016թ. սեպտեմբերի 18-ին վերընտրվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում:
Արժանացել է՝ 
ՀՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի,
ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի,
ՀՀ պաշտպանության նախարարի «Գարեգին Նժդեհ» մեդալի,
ՀՀ պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալի,
Երկրապահական տարբեր պարգևների, այդ թվում՝ ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի և կառավարական, գերատեսչական այլ պարգևների:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
մանրամասն »