Էջմիածնում քաղաքի տոնի օրը` հոկտեմբերի 8-ին լույս աշխարհ եկած փոքրիկների ընտանիքներին անակնկալ էր սպասվում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի աշխատակիցները` ծաղիկներով եւ դրամական պարգեւներով, այցելեցին էջմիածնաբնակ այն 7 ընտանիքներին, որտեղ հոկտեմբերի 8-ին փոքրիկներ են ծնվել: