2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:Ասֆալտապատման եւ ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակում:
Ընդամենը մեկ տարի հետո Էջմիածինը նոր բնակելի թաղամաս կունենա: Քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով «M&H construction» ընկերության կողմից կառուցվող «Green Town» բնակելի թաղամասը կառանձնանա ժամանակակից լուծումներով եւ էկո համակարգերով:
Սիրելի´ Էջմիածնեցիներ, մեկ տարի առաջ քաղաքի կառավարումը ստանձնեց Դիանա Գասպարյանը: Եկել է անցած մեկ տարում կատարածն ամփոփելու ու ձեռքբերումները ձեր դատին հանձնելու ժամանակը:
Փողոցի ողջ երկայնքով կատարվել են փոշեզրկման, բիտումապատման եւ ասֆալտի առաջին շերտով հարթեցման աշխատանքները: Այսօր ընթանում են վերջնական ասֆալտապատման աշխատանքները:
Զվարթնոց թաղամասում շարունակվում են շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները: Կատարվում է հիմնանորոգում: Զվարթնոց 1-ին շենքում ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն ընթացքի մեջ են Զվարթնոց 2-րդ շենքի բակում: