Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ

Ավելացվել է: 18-06-2012, 10:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
Էջմիածինն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր միջավայրը փոխելու նպատակով, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կենտրոնական հատվածում վերջին օրերին գեղեցիկ նստարաններ են հայտնվել:
Էջմիածնի զինանշանով եւ քաղաքապետարանի կայքի հասցեով նոր՝ այսպես ասած տեղեկատվական նստարանները տեղադրվելու են քաղաքի բոլոր հատվածներում, հատկապես բանուկ մասերում: Դեռ ընթացքի մեջ են նստարանների տեղադրման աշխատանքները: Մեկ տասնյակ տեղադրվել է, առաջիկա ամիսներին կտեղադրվի եւս մի քանի տասնյակ:
Քաղաքի տարբեր փողոցներում և հրապարակներում նոր, գեղարվեստորեն ձևավորված նստարանները գոհունակություն են առաջացրել բնակչության շրջանում: Շատերը հաճույքով օգտվում են դրանցից եւ հիացմունք արտահայտում, ասելով, որ սա անհրաժեշտություն էր մեր քաղաքի համար:
Նոր նստարանների տեղադրման հետ գալիս է նաեւ նոր աղբամաններ տեղադրելու անհրաժեշտություն: «Սա եւս ընդգրկված է առաջիկա ծրագրերում, առայժմ փորձում ենք մարդկանց բանավոր զգուշացնել եւ խնդրել, որ մաքուր պահեն մեր քաղաքը»,-վերջում հավելեց Մուրադ Խաչատրյանը:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: