Ավելացվել է: 29-03-2012, 12:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Էջմիածնում գարնանային աշխատանքների ընթացքում այս տարի կվերափոխվեն նաեւ կանաչապատ տարածքների ոռոգման ցանցերը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ` քաղաքին գեղագիտական տեսք հաղորդելու նպատակով, այս տարի ավելացվել են նաեւ կանաչապատ տարածքները, ուստի ոռոգման նոր ցանցեր այստեղ եւս շահագործման կդրվեն: Հին, մետաղյա խողովակներն արդեն 40-50 տարի է չէին փոխվել եւ չէին արդարացնում իրենց: Դրանք փոխարինվել են նոր պոլիէթիլենային խողովակներով, որոնք եւ դիմացկուն են, եւ ջրի կորուստ չեն տալիս: Աշխատանքներն արդյունավետ եւ արագ ավարտին հասցնելու համար նաեւ մարդուժն է ավելացվել: Այժմ քաղաքի կենտրոնական հատվածում մոտ 500 մետր տարածք վերափոխվել է նոր խողովակներով: Նոր տարածքներ չեն փորվում` հեռացվում է հին խողովակը եւ նրա փոխարեն դրվում է նորը: Քաղաքի ողջ տարածքում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 4 կմ երկարությամբ խողովակ, որի համար քաղաքապետարանը հատկացնելու է մոտ 1 միլիոն դրամ գումար: Այս աշխատանքներին զուգահեռ նաեւ կանաչապատ տարածքներում գազոնների հեռացում է իրականացվում: Զբոսայգիների, պուրակների և կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման և ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերևները:
Ավելացնել մեկնաբանություն