Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է բազմաբնակարան շենքերի բնակիչներին տանիքի վերանորոգման համար շինանյութերի հատկացումը` ըստ ստացված դիմումների հերթականության: Մինչեւ աշուն նախատեսված է հատկացնել ընդհանուր մակերեսով 5750 քառակուսի մետր տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ:
Էջմիածնում անցկացվեց հերթական շաբաթօրյակը: Հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման եւ աղբահանման աշխատանքներ կատարվեցին քաղաքի ողջ տարածքում: